«Էկոտուն» ընկերությունը ներկայացնում է իր նոր նախագիծը՝ վերջին սերնդի բազմաբնակարան էկոշենքերը՝ արևային էլեկտրաէներգիայի հասանելիությամբ: Բազմաբնակարան այս համալիրը կառուցվելու է՝ հաշվի առնելով սեյսմակայունության անհրաժեշտ բոլոր պահանջները և միաժամանակ առանձնանալու է իր ճարտարապետական և դիզայներական յուրահատուկ լուծումներով: Ավանդական շինարարության համեմատ՝ ճարտարապետական, դիզայներական արտաքին լուծումներից բացի՝ հաշվարկված են օրինակ էկոշենքերի կամ կանաչ ճարտարապետության տնտեսական օգուտները: Էներգախնայողություն են ապահովում շենքերի չհրկիզվող, էկոլոգիապես մաքուր ջերմամեկուսիչ թաղանթները՝ նվազագույնի հասցնելով ջերմային կորուստները: Էկոշենքերը նաև հոսանքի և ջրի պահուստային պաշարներ կունենան, ինչի շնորհիվ ավելի կբարձրանա նրանց ավտոնոմության աստիճանը: Էկոշենքերի մեկնարկը տրվելու է Արաբկիր՝ 📍(Գրիբոյեդով և Արղության փողոցների հատվածից): Այս պահին պրոեկտը շինարարական թույլտվությունների և հարակից այլ փաստաթղթերի ստացման փուլում է:
Էներգախնայման պոտենցիալը կրում է մասսայական բնույթ: Կառուցելով շենքեր և այլ բազմազան շինություններ՝ ինքնին ձևավորվում է երկարաժամկետ ներդրում` էներգախնայող շինարարության գաղափարի մեջ: Էկոտների պրոգրեսիվ աճի հետ մեկտեղ, երկիրը ևս մեկ քայլ առաջ է շարժվում դեպի քաղաքակրթություն: