SMART VALLEY ARMENIA 115-buildings 200-hectare

Կառուցապատող՝ «Էկոտուն» ՍՊԸ

Հասցե՝ ք. Երևան, Գրիգոր Հասրաթյանի փողոց, 25/7

Էլ. հասցե՝ [email protected]

Հեռ.՝ +374 77 012210 և Viber: +374 41 012210, +374 43 212210

Հարկ վճարողի հաշվառման համար՝   01271448

Փոստային ինդեքս 0031

«Էկոտուն» ՍՊԸ-ն գործում է 2016 թվականից, իր գործունեության ընթացքում  կառուցել է երեք 1-16 հարկանի էկո շենք Երևան քաղաքում և 110 առանձնատուն ՀՀ տարածքում:

Կառուցված էկո շենքերը ներառում են որակի, արդյունավետության և գնի ճիշտ համադրություն: Պարզ լուծումներ մինիմալիստական ոճով, շքեղ դիզայնով, կոմպակտ, էներգախնայող և էկոլոգիապես մաքուր: Էկո շենքերը կառուցվում են բարձրահարկ շենքերի երկարակեցության չափանիշների հիման վրա՝ 80 տարի միջին ժամկետով, համաշխարհային չափանիշներին համապատասխան:

Էկո-շենքերի շինարարության ծրագիր

Ծրագրի համառոտ նկարագրությունը

«Էկոտուն» ՍՊԸ-ն նախատեսում Երևանի կենտրոնից ընդամենը 12կմ հեռավորության վրա, էջմիածին տանող M-5 մայրուղուց 500մ դեպի հյուսիս Արմավիրի Մարզի Փարաքար համայնքում կառուցել 515 բազմաֆունկցիոնալ բնակելի էկո շենքային բնակելի, տուրիստական հանգստի, հյուրանոցային «SMART VALLEY ARMENIA» համալիր: Մեկ բնակելի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 11220 քմ:

Էկո շենքերի գլխավոր նպատակն է հաշվի առնել քաղաքացիների ժամանակակից պահանջմունքները ու կարիքները՝ ապահովելով զգալի էներգախնայողություն ի տարբերություն այլ շենքերի, և հնարավորության դեպքում պաշտպանել և պահպանել շրջակա միջավայրը՝ այն դարձնելով օգտագործման համար ավելի արդյունավետ:  Այդ շենքերի շինարարության ժամանակ կօգտագործվեն շրջակա միջավայրի համար բացառապես անվտանգ նյութեր,  իսկ էներգախնայող համակարգերը թույլ կտան 60%-ով նվազեցնել կոմունալ ծախսերը:  Շենքի կառուցվածքը բաղկացած է  արտաքին չկրող պատերից, իսկ ներքին կոնստրուկտորային տարրերը բաղկացած են միաձույլ հեծաններից և սյուներից: Հատակածածկույթն իրենից ներկայացնում է միաձույլ երկաթբետոն: Մենք առաջարկում ենք հուսալի և ձեռնտու լուծումներ, որոնք թույլ կտան խնայել էլեկտրաէներգիան և ջուրը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի ազդեցությունը շինարարական նախագծի վրա:

Նախագծի նպատակները և խնդիրները

Նախագիծը ենթադրում է Արմավիրի Մարզի Փարաքար համայնքի համար կարևոր քաղաքաշինական և սոցիալական խնդրի լուծում, վթարային և խարխուլ  բնակֆոնդի վերակառուցում/վերանորոգում,   բնակիչների տեղափոխում նոր ժամանակակից հարմարավետ բնակարաններ:

Հողատարածքում շինարարական նախագծի արդյունքը կոմերցիոն օգուտն է՝ անվճար էլեկտրաէներգիա, քանի որ շենքերի արտաքին պատերին կտեղադրվեն ֆոտոգալվանային վահանակներ, որոնց օգնությամբ մեկ շենքը կարտադրի տարեկան մինչև 180 000 ԱՄՆ դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա, որն իր հերթին կբաշխվի բնակելի շենքերի բնակիչների միջև՝ ըստ իրենց գնած բնակարանի մակերեսի՝ օգտագործվող էլեկտրաէներգիայի սակագնի մոտավորապես 40%-ով: Էլեկտրաէներգիայի տարեկան եկամուտը կկազմի 5 000-ից մինչև 10 000 դրամ 1քմ բնակելի մակերեսի համար: Երկրորդ կարևոր տարբերակիչ հատկանիշը ճիշտ գնային ռազմավարությունն է. մենք առաջարկում ենք բարձորակ էլիտար շենք մատչելի գնով:

Կատարված ներդրումներ

«Էկոտուն» ՍՊԸ-ն նախագծի իրականացման համար մինչ օրս կատարել  է 4 000 000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում հողատարածքի գնման, նախագծերի մշակման և շինթույլտվությունների ստացման համար:

Ակնկալվող վարկ

Նախատեսվող 515 շենքի բյուջեն կազմում է մոտ $555 մլն ԱՄՆ դոլար, կազմակերպությունն ամեն ինչ կիրականացնի երկարաժամկետ վարկի միջոցներով: Կազմակերպությունը նախատեսում է մարել պարտքը մինչև 3-10 տարվա ընթացքում, երբ ավարտի նախագիծը և շահույթ ստանա:

Մարքեթինգային պլան

Ելնելով գոյություն ունեցող շուկայական գներից՝ կազմակերպությունն ընտրել է հետևյալ գնային մեթոդը՝ վաճառել բնակարանի 1 քմ  900-1800 ԱՄՆ դոլարով: Բնակարանների վաճառքի կազմակերպման ողջ գործընթացը ժամանակակից մարքեթինգային մեթոդներով ավելի քան իրատեսական է: Կտրամադրվեն մատչելի և ցածր տոկոսադրույքներով բնակարաններ հիփոթեքային վարկով և առանց վարկի: Բնակիչների պահանջով կտրամադրվի հիփոթեքային վարկ տարեկան 9% տոկոսադրույքով:

Նախագծի իրականացման առավելությունները և առանձնահատկությունները

¢  Բոլոր շենքերում նախատեսվում է տեղադրել ժամանակակից լուսադիոդային էկոնոմ լամպեր:

¢  Շենքը մասամբ կավտոմատացվի:

¢  Շենքի կառուցվածքը բաղկացած կլինի արտաքին չկրող պատերից, իսկ ներքին կոնստրուկտորային տարրերը կազմված կլինեն միաձույլ հեծաններից և սյուներից կամ մետաղական արագ հավաքվող կոնստրուկցիաներից:

¢  Հատակածածկույթն իրենից ներկայացնում է միաձույլ երկաթբետոն:

¢  Շենքերում ջեռուցման, սառեցման, օդափոխության և ջրամատակարարման համակարգերում կօգտագործվեն ամենաարդյունավետ ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաները:

¢  Բնակարանների ջեռուցման և օդափոխության համակարգերը կապահովեն բարձր էներգախնայողություն (Ջերմատվության գործակից՝ մինչև 4 ջերմային պոմպ), որոնք կտեղադրվեն շենքերի արտաքին պատերի միջև: Իսկ ձայնամեկուսացումը կապահովվի բարձրորակ պատուհաններով, որոնք ունեն բուֆերային հատկություններ և ինֆրակարմիր ճառագայթների անդրադարձման հատկանիշ: Այդ պատուհանները նաև էկո խնայող համակարգի մասը կկազմեն:

  Էլեկտրաէներգիայի բարձր խնայողություն

  Տվյալ շրջանում ջրի կամ էլեկտրականության անջատման դեպքում շենքի բնակիչները չեն զրկվի ջրից և էլեկտրականությունից:

  Որակյալ և մատչելի բնակարաններ:

  Պահանջները ներառում են բարելավված օդափոխություն, նվազագույն աղմուկ, բնակարաններից բացվող տեսարանի և հնարավորինս շատ բնական լուսավորության ապահովում:

  Շենքն ունի ջերմա- և ձայնամեկուսացում:

  Շենքի ջեռուցման ծախսերի նվազեցման նպատակով այն ամբողջությամբ պատված կլինի ջերմամեկուսչի հաստ շերտով, որն ունի բարձր մակարդակի ջերմամեկուսացում (պատերի միջև բարակ շերտով կտեղադրվի հրակայուն բազալտե բամբակ՝ բաղկացած մանրաթելերից):

  Կտրամադրվեն մատչելի բնակարաններ ցածր տոկոսադրույքով՝ հիփոթեքային վարկով կամ առանց վարկի:

  Բնակիչների պահանջով կտրամադրվի հիփոթեքային վարկ տարեկան 7-9% տոկոսադրույքով:

  Բոլոր բնակարանները կհանձնվեն բնակիչներին բազային վերանորոգված վիճակում:

Հնարավորությունների և վտանգների վերլուծություն

Հնարավորություններ

Վտանգներ

1 Հասարակություն

Վաճառքի շուկայի ընդլայնում

Քաղաքական իրադրության փոփոխություն

2 Շուկայի զարգացման միտումներ

Վաճառքի մենեջերներ

Նոր ստանդարտների ընդունում

3 Մրցակիցներ

Որոշ մրցակիցների դիրքերի վատթարացում ոչ բավարար չափով զարգացած կառավարման հետևանքով (Տվյալ երևույթը հաճախ դիտվում է ցանկացած ոլորտի շուկայում)

Մրցակիցների մոտ գների իջեցում

Կատարված վերլուծությունը թույլ է տալիս կազմակերպության համար ընտրել սահմանափակ աճի մարքեթինգային ռազմավարություն շուկայի լրիվ հագեցվածության հաշվին:

Շուկա խորը ներթափանցման հաշվին, ինչը ենթադրում է վաճառքի ծավալի ընդլայնման հնարավորություն՝ որոնման համակարգերում հայտարարությունների տեղադրման միջոցով: Մատուցվող ծառայությունների նկարագիրը (Ընդհանրացված հաշվարկ)՝ Նոր էկո շենքերը ներառում են.

Շրջանների մակերեսը մոտավորապես կազմում է 0,5 հա-ից մինչև 13 հա

Շենքերի չափսը՝ երկարություն 33 մ, լայնություն 20 մ:   Շենքը բաղկացած է  3-23 հարկից, որոնցից.

•     Նկուղային հարկեր՝ ավտոտնակ (նախատեսված է 18-68 մեքենաների համար)

•     Առաջին հարկում տեղակայված կլինեն առևտրի կենտրոն և սպասարկման կենտրոն՝ նախատեսված ընդհանուր օգտագործման համար:

•     2-րդից մինչև 17-րդ հարկեր՝ մի մասը բնակելի տարածքներով:

•     16-րդ և 17-րդ հարկեր՝ կիսաբաց բնակելի տարածքներ կանաչապատ հատվածներով:

•     Յուրաքանչյուր հարկում կլինի մինչև 8 բնակարան, որոնք կունենան տարբեր մակերեսներ (սկսած 30 քմ-ից մինչև 120 քմ),

•     Մինչև 30 քմ՝ մեկսենյականոց բնակարան

•     30քմ-60 քմ՝ երկուսենյականոց բնակարան

•     60քմ -90 քմ՝ երեքսենյականոց բնակարան

•     115քմ – 120 քմ՝ չորսենյականոց բնակարան

•     Շենքում առկա են 2 բարձրորակ և անվտանգ վերելակ՝ նախատեսված ուղևորների և բեռների տեղափոխման համար:

•     1 սանդղահարթակ

•     Նախատեսվում են նաև թեքամուտքեր, որոնք հասանելի կլինեն բոլորին և կհեշտացնեն հաշմանդամների և սահմանափակ հնարավորություններով մարդկանց տեղաշարժը

•     Շենքի սանհանգույցները համապատասխանում են շենքի տեխնիկական չափսերին:

Մրցակցային դաշտի վերլուծություն

Բազմաթիվ սոցիալական և անհատական հարցումների օգնությամբ կատարված մրցակցային դաշտի վերլուծության արդյունքում մեզ հաջողվեց պարզել, որ շուկան ունի շատ թույլ զարգացած կողմեր, որոնք էլ կազմակերպությունը փորձում է վերացնել իր ծառայությունների և շուկայի բարելավման միջոցով: Մենք փորձել ենք ի հայտ բերել շենքերի շինարարությամբ զբաղվող ընկերությունների առավելությունները և թերությունները: Ակնհայտ առավելություններից է շենքերի ամրությունը, աշխարհագրական դիրքը, սպառողին անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը: Թույլ կողմերից են կառուցված շենքերում ավտոհանգրվանի բացակայությունը, կանաչապատման ցածր տոկոսը, սպասարկման ծառայությունների բարձր գնային քաղաքականությունը, ձայնա- և ջերմամեկուսացման կորուստը, շենքի շինարարության համար օգտագործվող նյութերը: Ընկերությունների գնային քաղաքականությունը տատանվում է 950-1700 ԱՄՆ դոլարի շրջանակներում:

Շուկայի վերլուծություն

2019 թվականի փետրվար ամսին Հանրապետությունում կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 13 223 գործարք, նախորդ տարվա փետրվարի համեմատ տվյալ ցուցանիշը աճել է 4,1%-ով:  Երևան քաղաքում 2019 թվականի փետրվար ամսին ըստ հաշվարկների բազմաբնակարան շենքերում

բնակարանի 1քմ մակերեսի միջին շուկայական գները նախորդ տարվա փետրվար ամսվա համեմատ աճել են 9,1%-ով: Ընկերության բնակարանների վաճառքը կիրականացվի սպասարկող բանկերի գովազդային ընկերությունների կամ վաճառքի անկախ գրասենյակների միջոցով:

Ռիսկի գնահատում և ապահովագրություն

1 Ռիսկի տեսակ

2 Ռիսկի մակարդակ

3 Ռիկի ապահովագրման մեթոդներ

Շուկայի պայմանների անբարենպաստ փոփոխություններ

Անխուսափելի

Սպասարկման շուկայի խորը մարքեթինգային հետազոտությունների պարբերական իրականացում  Ժամանակակից մեթոդների կիրառում

Մրցակիցների արձագանքը: Անբարեխիղճ մրցակցություն

Թույլատրելի

Շուկայի պայմաններին համապատասխանություն

Գնային քաղաքականության փոփոխության հնարավորություն (ճկուն գնային քաղաքականություն)

Սղաճ

Թույլատրելի

Ողջամիտ գնային քաղաքականություն

Ֆորսմաժորային իրավիճակներ

Նորմայից բարձր

Ապահովագրում

Ֆինանսական ռիսկեր

Անխուսափելի

Կայուն ֆինանսական ներուժի ստեղծում

Վաճառքի ծավալներից ստացված հասույթը նախագծի իրագործման դեպքում:

Շենքի առաջին երկու հարկերը առևտրային հասարակական տարածքներ են, որոնց 1 քմ կվաճառվի 2000 դոլարով, իսկ բնակարանները՝ 1000-2000 ԱՄՆ դոլարով: Ակնկալվող եկամուտը կազմում է 9 մլն դոլար, որոնցից 4 մլն կհանդիսանա զուտ շահույթ, հարկերը կկազմեն 2 մլն դոլար: Մեկ շենքից կվաճառվի 9200 քմ մակերես: Շահութաբերությունը կազմում է 48%:

6) Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աշտարակի խճուղի: Նախագծի նպատակն է կառուցել Երևան քաղաքի Աշտարակի խճուղում 515 էկո շենք, շենքերի հարկայնությունը՝  3-20 հարկ (վաճառքի է ենթակա ընդհանուր մակերեսի առնվազն 1058000քմ): Շենքերի առաջին հարկերը նախատեսված են որպես առևտրային հասարակական տարածք օգտագործման համար: Տանիքը բնակելի է, կիսաբաց, կանաչապատ: Նախագծի ժամկետները՝ նախագծի իրականացման ժամկետը կազմում է մոտ 3-7 տարի:

Նախագծի արժեքը կազմում է $1 059 094 685: Ստորև բերված է մեկ շենքի շինարարության ինքնարժեքը (Աղյուսակ 1)

Աղյուսակ 1

Տեղանքի ծախսերի հոդվածներ USD
Էկո շենքերի քանակը 115
Օգտակար մակերեսի վաճառք քմ 1058000
Նախագծի արժեքը $  1 221 222 444
Փաստաթղթերի փաթեթ $       13 738 766
Երկաթբետոն կամ  արագ կառուցվող մետաղե կոնստրուկցիաներ $     137 387 662
Էկո պատեր $       13 738 766
Սվաղ/հարթեցում $       21 982 026
Դուռ/Լուսամուտ $       15 112 643
Վերելակներ, աստիճան, միջանցք $       19 234 273
Հաղորդակցություն /Արտաքին $       13 738 766
Հաղորդակցություն /Ներքին $       10 991 013
Կոսմետիկ Լեդ (ջեռուցման և սառեցման համակարգ) $       54 955 065
Հողատարածք $       30 530 286
Չնախատեսված ծախսեր $       27 477 532
Իրական ինքնարժեք՝ 34% $     358 886 799
Շահութահարկ՝ 20% $     143 716 859
ԱԱՀ՝ 20%       16.67% $     143 751 352
ԱԱՀ՝16.67%+ Շահութահարկ՝20% _-28% $     287 468 211
Ինքնարժեք + ԱԱՀ + Շահութահարկ՝ 20%_ -% 51 $     646 355 010
Վերջնական շահույթ % 49 $     574 867 434
Ողջ նախագծի համար օգտագործվող նյութերի և լրակազմի հիմնական հոդվածը քանակ
Վերելակներ, 17 հարկ, հատ 230  
Արագ կառուցվող մետաղե կոնստրուկցիաներ  17 հարկի համար տոննա 79 120  
Էկո պատեր, BIPV, էկո-ճակատային հատվածներ, քմ 340 170  
Հարդարման նյութեր ներքին հարդարման համար, քմ 1 438 075  
Դուռ/Լուսամուտ, քմ 98 210  
Հաղորդակցության և ինժեներային ցանց, լրակազմ 3 220  
Ջեռուցման/Սառեցման համալիր/ լրակազմ 575  
Մետաղական սեյսմամեկուսիչներ, բաժակաձև, հատ 2 760  
Կաղապարամածման լրակազմ միաձույլ կոնստրուկցիաների համար, քմ 138 000  
Շինտեխնիկա, Աշտարակային կռունկներ, շին. վերելակներ և այլն, հատ 150  

Ներդրումների տեսակը:

Նախատեսվում է իրականացնել նախագիծը 554 799 560  ԱՄՆ դոլարի չափով  երկարաժամկետ վարկի միջոցով:

Ներկայիս իրավիճակը. առկա է շինթույլտվություն, ձեռք է բերվել հողատարածք և «Էկոտուն» ՍՊԸ-ի հետ մշակվել և նախապատրաստվել է նախագծային աշխատանքների և շինարարության փաստաթղթերի ողջ փաթեթը, առկա է տվյալ հատվածում նախագծման թույլտվություն:

Ակնկալվող արդյունքը. Նախագիծն իրագործելուց հետո ակնկալվում է  504 295 125 ԱՄՆ դոլարի չափով զուտ շահույթ 515 շենքի շինարարության արդյունքում:

Գլխավոր հատակագիծ  

ՎԻԼԱՋԻՈ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐ